Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար․Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը նման էր դավադրության մեջ ներքաշված, բայց դեռևս պատասխանատվության չենթարկված մարդու հաթաթաների:
Արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ նրա ճամարտակություններին չարժե անդրադառնալ, քանի որ դրանց հետևանքները առավել քան ողբերգական են: Հենց իրենց «վարած արտաքին քաղաքականությունն» է նաև պատճառներից մեկը, որ Նիկոլի ու ՔՊ վարկանիշը վախվորած թաքնվել է ոստիկանության վահանների հետևում:
Ժողովրդի մասին Ալենի դատողությունները ևս կեղծ են ու անիրատեսական: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլևս իրենց հենարանը չեն: Գուցե ժողովրդի մի մասը նաև ընդդիմության հետ չեն, բայց հաստատ ծափահարելով տոնելու են կապիտուլյացիայի և նսեմացման դեմ պայքարող ժողովրդական հատվածի հաղթանակը:
Քաղաքական օրակարգերի մասով՝ Ալենը կրկին սխալվում է: Կյանքը ցույց է տալիս, որ հենց ընդդիմությունն ունի հրապարակված օրակարգ՝ բաղկացած մի քանի կետերից: Իսկ Նիկոլի և Ալենի քաղաքական օրակարգի բացակայությունն ակնառու է. ադրբեջանական միակողմանի պահանջների կատարում, խաղաղության խոստման ձախողում, հայկական կամ խաղաղության խաչմերուկի ֆիկցիա (չգոյություն), քարուքանդ եղած ասֆալտապատում և ոստիկանության ռեսուրսից կառչած իշխանություն:
Ալենը իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել: Կարծում եմ վատ խորհուրդ չէ, որովհետև Քրիստոնեությունն այնքան ներողամիտ և հումանիստական հավատք է, որ գուցե նաև հայրենիքի դեմ գործած դավադրության ապաշխարհության աղոթք ևս պետք է ունենա: Գուցե:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «մերժված լինելու» մասին Ալեն Սիմոնյանի հերթական դատողություններին՝ ապա պետք է խորհուրդ տամ՝ պլաստինկան փոխե՛ք: Արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները: Հայ ժողովրդին խաբելու և մոլորեցնելու ձեր ռեսուրսները վաղուց սպառվել են: Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



