«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը
ОБЩЕСТВОԱրցախցի շուրջ 250 երեխաներ ներկա են գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգին, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ:
Դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները:
«Արամ» արջուկն առաջին խաղալիքն է աշխարհում, որի մեղեդիները մշակվել են սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Փոքրիկների կողմից արդեն շատ սիրված ինքնատիպ այս խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից, որոնք հատուկ վերամշակվել են օրորոցայինների և ձայնագրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



