Գյումրի-Երևան բախվել են մեքենաներ, մեծաթիվ վիրավnրներ կան․ նոր մանրամասներ (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 11-ին, ժամը 13։41-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1985 թ.) և «GAZel» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» ավտոմեքենայի ուղևորներ Ա․Հ․-ն (ծնված 1970 թ.), Ա․ Շ․-ն (ծնված 1984 թ.), Ա․ Բ․-ն (ծնված 1984 թ․) և Լ․ Բ․-ն (ծնված 1979 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լուսանկարներն այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.