«Պարբերաբար երախայիս հետ տեսանյութեր եմ հապարակում, և սոցցանցերում բավական շատ դիտումներ է լինում». Հովհաննես Դավթյանը՝ անձնականի և նոր՝ «Ռետրո» սթենդ ափի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արդեն մի քանի ամիս ներկայացումներ չեմ խաղում, քանի որ մեծ շրջագայություն կար, և՛ ես էի հոգնել, և՛ մտածեցինք դադար տանք, հանդիսատեսն էլ հանգստանա մեր գործունեությունից»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը:
«Այդ ընթացքում պատրաստել ենք նոր ներկայացում: Քանի որ վերջին ժամանակներում շատ ակտուալ են ռետրո թեմաները, «Ռետրո» սթենդ ափ ենք պատրաստում: Շատ հետաքրքիր, նոստալգիկ վերհուշներով ու լուծումներով, գեղեցիկ անակնկալներով, շոուի տարրերով է լինելու: Ներկայացումը խաղալու եմ ամռանը՝ հուլիս և օգոստոս ամիսներին, ամսվա մեջ 1 անգամ» - պատմեց Հովհաննեսը:
Դերասանի խոսքով՝ թեման համընդհանուր է, կանացի թեմատիկա չկա, ներկայացումը բոլորի մասին է:
«Հնի և նորի համեմատությունների մասին է: Մտքով գնալու ենք 70-ականներ, 80-ականներ և 90-ականներ, նաև 2000-ականներ, բոլոր ժամանակներին անդրադառնալու ենք, մինչև մեր օրեր»:
Հովհաննեսը նշեց, որ ամառային հանգիստը դեռ հստակ չի պլանավորել, առայժմ աշխատում է նոր ներկայացման վրա, զուգահեռ մի քանի ծրագրեր են նախագծում: «Կարծում եմ, մեկ շաբաթ կգտնեմ հանգստանալու և թարմանալու համար: Հավանաբար Եվրոպա կմեկնեմ»:
Անդրադառնալով անձնական կյանքին, դերասանը նշեց, որ թեև գիտի, որ մարդկանց միշտ ավելի հետաքրքիր է հայտնիների անձնական կյանքը, բայց պետք է նաև իրեն հաճելի լինի տվյալ թեմային անդրադառնալը:
«Անձնականը՝ անձնական է: Որքան, որ ճիշտ եմ գտնում հանրայնացնել, ես պարբերաբար անում եմ թե՛ սթորիների, թե տեսանյութերի տեսքով: Պարբերաբար երախայիս հետ տեսանյութեր եմ հապարակում, և սոցցանցերում բավական շատ դիտումներ է լինում: Ավելին բացել չեմ ցանկանում»,- նշեց Հովհաննեսը:
Նա նաև նշեց, որ նոր նախագծեր են սպասվում, աշնանը կլինի սթենդափ հաղորդման նոր եթերաշրջանը և՛ յութուբով, և՛ հեռուստատեսությամբ:
«Բացի դրանից նաև նոր փոքր հաղորդաշար ենք սկսում, «Սոց» վերնագրով է լինելու: Սոցիալական թեմաներ ենք քննարկելու, և՛ դաստիարակչական, և՛ բարոյախրատական, համեմված հումորով և տարբեր հետաքրքիր կերպարներով, որոնց բոլորին ես եմ մարմնավորելու:
Այս բոլորին զուգահեռ նաև սերիալային, սիթքոմային նախագիծ կլինի: Աշնանը կլինեն նաև հյուրախաղեր Ռուսաստանի քաղաքներում, Միացյալ Նահանգներ, որ վաղուց չի եղել, և պահը հասունացել է: Հնարավոր է նաև Կանադա և Եվրոպական ևս մի քանի երկրներ: Առաջիկա 6 ամիսների ծրագրեն այսքանն են»,- եզրափակեց հումորիստը: