«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները
ОБЩЕСТВОՀունիսի 12-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, Բագրատ Սրբազանի առաջնորդած հերթական խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանական զորքերը, ցուցաբերելով օրենքի կոպտագույն խախտումներ, հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, այդ թվում կիրառելով հատուկ միջոցներ։
Արդյունքում, վիրավորում են ստացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շարքերում նաև կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները, պահանջում է բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին, դրանց կիրառման հրաման տվող պաշտոնյաններին։
Ակնհայտ է, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով տառապող անձինք որևէ աղերս չունեն ժողովրդավարական արժեքների հետ և բացառապես նոր իշխանության ձևավորումը կարող է ապահովել երկրի առջև ծառայած արտաքին և ներքին խնդիրների լուծումը։

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



