Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Շաքե Իսայան
БЛОГՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկվա մասին.
Ո՞վ չնկատեց, թե ԱԺ թիվ մեկ ամբիոնից ինչպես խրախուսվեցին «բարեփոխված» ոստիկանների գործողությունները: Ավելին, պարզվեց՝ 3 միլիոն վարչապետերից այսօր միայն ոստիկաններն են «վարչապետեր»։
Ու՞մ համար էր նորություն, որ փողոցով իշխանության եկածները լուսաձայնային նռնակներ կնետեն խաղաղ ցուցարարների վրա, հակադրոնային հրացաններ կկիրառեն Երևանի կենտրոնում ու դեռ ինչեր, ինչեր... Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը:
Ոչ միայն այսօր, այլև այս ամբողջ ընթացքում՝ Կիրանցից մինչև Երևան, դատապարտել և դատապարտում եմ «բարեփոխված» ոստիկանների հակաժողովրդական վարքագիծը։
Ապօրինի և անհիմն ձերբակալություններ, անհամաչափ և բիրտ ուժի, բռնությունների կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ երեկ արդեն պարզապես ջարդ, ՀՀ քաղաքացու ջարդ...
Մի՞թե չեք տեսնում, որ որքան բարձր եք գոռում լեգիտիմության մասին, այնքան հեռվացել եք ժողովրդից:
Որքան բուռն եք ծափահարում, այնքան արագ եք գահավիժում։
Ուզեք թե չուզեք, տեսնեք թե չտեսնեք, լեգիտիմության բումերանգը վաղուց ձեր դեմ է պտտվել…
Ձեր ու ժողովրդի շփման գիծն այժմ մի հաստ փշալարով է անցնում: Դուք ավելի, քան որևէ մեկը, պետք է լավ հիշեք, թե ժողովուրդն ինչպես է վարվում, երբ նրան խաբում են, ծաղրում են, ծեծում են և համոզում,որ արժանի էին ծեծի:
Այ հիմա ծափ տվե՛ք...
Հ.Գ.Չեմ դադարելու հարցնել. ժողովրդավարության ջատագով տեղական և միջազգային կառույցնե՛ր, բա ու՞ր են ձեր կոչնակները, ե՞րբ եք հանդես գալու «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները դատապարտող հայտարարություններով:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



