«Միլան երբեմն փոքրիկ խանդի տեսարաններ է սարքում». Սիլվա Հակոբյանը՝ դստրերի և սպասվող տեսահոլովակի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր երգի ու տեսահոլովակի, զուգերգերի, ամառային հանգստի, ավագ դստեր՝ Միլայի հայտնի լինելու ու խանդի փոքրիկ տեսարանների մասին Tert.am Life-ը զրուցել է երգչուհի Սիլվա Հոկոբյանի հետ:
«Նոր երգը սիրո մասին է, շատ ամառային երգ է: Ժամանանակից ձևով ենք վերնագրել՝ «Օրորում ա»: Քանի որ եղանակային պայմանները թույլ չտվեցին ավելի շուտ նկարել, անընդհատ անձրևում էր, իսկ մենք Սևանում պիտի նկարահանեինք, հունիսին նոր նկարեցինք:
Հիմա մոնտաժման փուլում է տեսահոլովակը, կարծում եմ, հունիսի վերջին պատրաստ կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին:
Տեսահոլովակի ռեժիսորը, երաժշտության և գործիքավորման հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերի հեղինակը երգչուհու քույրն է՝ Մանե Հակոբյանը:
«Ով արդեն հասցրել է երգը լսել, ասել է, որ սա նոր ոճ է ինձ համար: Նիկը ինձ նվիրել է այս երգն ու տեսահոլովակը: Ասաց՝ մի երգ ունեմ, քեզ եմ պատկերացնում: Երբ երգի դեմոն ինձ ուղարկեց, շատ հավանեցի ու որոշեցինք, որ ես երգեմ: Շատ գեղեցիկ կադրեր ենք ստացել, թարմություն կա տեսահոլովակում»,- նշեց Սիլվա Հակոբյանը:
Նա ասաց, որ նոր երգեր շատ կան, որոնք ընթացքի մեջ են, և բոլորն էլ կունենան տեսահոլովակ:
«Հուսամ ոչինչ չի խանգարի և այս տարվա մեջ կհասցնեմ բոլորն իրականացնել: Զուգերգեր ևս կլինեն, բայց այս պահին չեմ ուզում մանրամասնել, թե երբ և ում հետ: Անելիքները շատ են»:
Խոսելով ամառային հանգստի մասին՝ Սիլվա Հակոբյանը նշեց, որ շուտով ընտանիքիս հետ կմեկնի Աբու Դաբի: «Քանի որ մեծ աղջիկս անդադար ասում է, որ ծով է ուզում, մենք էլ որոշեցինք նրա ցանկությունը համատեղել հաճելիի հետ, գնանք, մի փոքր կտրվենք առօրյայից»:
Անդրադառնալով երեխաների խնամքին ու դաստիարակությանը, ընտանիքը աշխատանքի հետ համատեղելուն երգչուհին նշեց.
«Մամաներն ինձ կհասկանան, մի քիչ բարդ է համատեղել, բայց տատիկներն օգնում են և արդեն կարողանում եմ համատեղել: Միլան ոչ պակաս հայտնի է, դա և՛ բարդ է, և՛ հաճելի: Հաճելի է ու հեշտ, որովհետև ինքը գիտակցում է այդ ամենը, եթե գնում ենք հաղորդման հյուր, գիտի ինչպես իրեն դրսևորի: Բայց, բարդ է, որովհետև գիտի, որ ես էլ եմ ճանաչված, ու երբեմն խանդի փոքրիկ տեսարաններ են լինում իմ հանդեպ: Կարծում եմ, նորմալ է, ինքը դեռ փոքր է: Ես փորձում եմ փոխանցել միայն բարություն ու սեր ոչ միայն իմ, այլև՝ բոլորի հանդեպ»: