Հայաստանը վերածվել է ոստիկանապետության
АНАЛИТИКАՄոտ 100 վիրավոր, գրեթե նույնքան էլ ոստիկանություն բերման ենթարկվածներ, շատերի դեմ էլ քրեական գործ են հարուցել և ձերբակալել։ Այսպիսին են, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունների նախնական հետևանքները։ Ցուցարարաներից մեկի ձեռքն էլ վնասվել է լուսաձայնային նռնակի հետևանքով։
Ոստիկանական վայրագություններն այնքան շատ ակնհայտ են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանությանը լոյալ իրավապաշտպանները ստիպված են եղել արձանագրել այդ փաստերը, նշել, որ ոստիկանությունը հատուկ միջոցները կիրառել է ապօրինաբար։
Փաշինյանական վարչախումբը երեկ վերջնականապես խփեց վերջին մեխն իր լեգիտիմության դագաղին՝ ապացուցելով, որ Հայաստանը վերածվել է բռնապետության։ Ինքը՝ Փաշինյանն էլ, իր կողմնակիցների հետ պատասխանատվություն ստանձնելով բոլոր այդ վայրագությունների համար ապացուցեց, որ այլևս ետ դարձի հնարավորություն չունեն, չեն էլ ցանկանում և պատրաստ են մինչև վերջ կռիվ տալ իրենց իշխանությունը պահելու համար։
44-օրյա պատերազմից հետո, առաջին անգամն էր, ընդդիմությունն էլ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, իրեն դրսևորեց որպես վճռական միավոր։ Թե ո՞ւմ նյարդերը տեղի կտան այս պայքարում, դեռ հայտնի կլինի առաջիկայում։
Ցանկացած պարագայում, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, առաջին հերթին վնասում է Հայաստանին, բայց ընդդիմությունն ինքն էլ ետդարձի տեղ չունի, եթե ուզում է պետություն ունենալ։
Աննա Մանասյան
1
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине
2
Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»
3
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
4
Пашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольск...
5
Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»



