Ինչ է պահանջում ՀԱՄԱՍ-ն Իսրայելից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ ամբողջական ու մշտական զինադադարի պահանջն է։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի իշխանություններից պահանջում է զինադադարի երաշխիքներ տրամադրել։
Ընդ որում, իսրայելական կողմը առաջարկել է ընդամենը վեց շաբաթվա զինադադար՝ առաջարկվող գործարքի առաջին փուլում։ Այդ ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պետք է համաձայնեցնեն երկրորդ փուլի պայմանները, որը կներառի մշտական հրադադար։
Թեև Իսրայելի առաջարկը հնարավորություն է տալիս երկարաձգել վեցշաբաթյա զինադադարը՝ բանակցությունները շարունակելու համար, ՀԱՄԱՍ-ը մտավախություն ունի, որ ժամանակավոր սահմանափակումը թույլ կտա իսրայելական կողմին պատրվակ գտնել ռազմական գործողությունները վերսկսելու և գործարքը խաթարելու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live