Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ գալա համերգին:  Այս տարի մրցույթն անցկացվել է «Ջութակ» մասնագիտական կարգում։

ԿԳՄՍՆ-ից NEWSW.am-ին հայտնում են, որ ամփոփիչ գալա համերգի ընթացքում հայտարարվել են Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի դափնեկիրների անունները‚ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այս տարի առաջին մրցանակը նվաճել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան), իսկ երրորդ մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող Ռիո Արաին։

Առաջին մրցանակակիրը պարգևատրվել է 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Հաղթողը նաև հնարավորություն է ստանում 2025-26 թթ. համերգաշրջանի ընթացքում 1 համերգով հանդես գալու մրցույթի կողմից առաջարկվող նվագախմբի հետ։ Նա կպարգևատրվի նաև ջութակով՝ Ֆլորիան Լեոնհարդի «Fine Violin» ջութակի հավաքածուից։ Գործիքը մրցանակակրին կտրամադրվի մեկ տարով: Առաջին տեղի մրցանակակրին շնորհվել է նաև հատուկ մրցանակ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Էսթեր Հաֆների կողմից՝ «Haffnerbows» ընկերության արտադրության աղեղ։

Երկրորդ մրցանակակիրը պարգևատրվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նա հնարավորություն է ստանում երկու տարի ժամկետով ելույթ ունենալու Laureate Concert Group-ի կողմից տրամադրվող Strad ex-Huberman (1713) ջութակի կրկնօրինակով։

Երրորդ տեղը զբաղեցրած ջութակահարը պարգևատրվել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ ինչպես նաև մեկ ելույթի հնարավորություն է ստացել Բեռլինի Բլեքմոր համերգասրահում 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։

Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին. «Խաչատրյանի անվան մրցույթը հասել է այն մակարդակին‚ որ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է‚ և սա ձեռք է բերվել շնորհիվ տարիների ներդրած մեծ աշխատանքի։ Այս տարի մենք արդեն 20-րդ անգամ ենք ամփոփում մրցույթը‚ և շատ ուրախ եմ‚ որ մեր երկրում ունենք նման որակի և մակարդակի մրցույթ։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և վստահեցնում‚ որ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության համար պատիվ է նման մրցույթին աջակցելը‚ ինչը լինելու է շարունակական։ Թե՛ մրցույթին դիմողների մեծ թիվը‚ թե՛ ժյուրիի շատ հեղինակավոր կազմը վկայում են‚ որ մենք ամեն տարի նոր որակ ենք սահմանում‚ նոր բարձունքներ գրավում‚ և մրցույթի հաղթողները մեկ անգամ չէ‚ որ այս հաղթանակից ու այս բեմից հետո հանդես են գալիս աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում: Վստահ եմ‚ որ դեռ մեկ անգամ չէ‚ որ վայելելու ենք նրանց կատարումն ու արվեստը տարբեր բեմերից»։ 

Պարգևատրման արարողությունից հետո առաջին մրցանակակիր Տոմոտակա Սեկին մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Ելույթից հետո նա նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր մրցույթում ստանալ առաջին մրցանակը‚ իսկ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն ուղղակի հրաշալի է։ Նա շնորհակալություն հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին‚ որի օգնությամբ կարողացել է լավագույնս ներկայանալ ստուգատեսի ընթացքում։

Այս տարի Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին գլխավորում էր հայ անվանի ջութակահար, պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում էին Անա Չումաչենկոն (Գերմանիա)‚ Կո Գաբրիել Կամեդան (Գերմանիա)‚ Պետեր Չաբան (Ֆրանսիա)‚ Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան)‚ Վերա Ցու Վեյլինգը (Չինաստան)‚ Էսթեր Հաֆները (Ավստրիա)։

Նշենք‚ որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ավանդաբար անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։  Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества