Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գերմանիայում փաստավավերագրական ֆիլմ են ներկայացրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին

КУЛЬТУРА
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

Գերմանիայի Բունդեսթագի անդամ, ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներկայացրել է փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է ինչպես Ադրբեջանի ներքին անազատության, այնպես էլ Եվրախորհրդարանի պատգամավորների կաշառման, բանաձևերի ընդունման գործընթացները վիժեցնելու, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ պատերազմի և էթնիկ զտման, անպատժելիության և եվրոպական երկրների հետ շարունակվող համագործակցության մասին։
 
Ֆրանկ Շվաբեն արդարացիորեն նշում է, որ «մենք տնտեսապես համագործակցելով ուժեղացնում ենք ռեժիմները, ես երբեք չեմ ասել, որ մենք չպետք է համագործակցենք նրանց հետ, բայց դա չի նշանակում, որ չենք կարող խոսել ազնիվ, սակայն արդարացի հարց է հնչում, արդյոք հնարավոր է անկեղծ քննարկում Ադրբեջանի հետ»։ Ֆրանկ Շվաբեն հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանում քաղաքական ակտիվիստ, լրագրող Խադիջա Իսմաիլովայի հետ, ով նախկինում ենթարկվել է 7 տարվա ազատազրկման սակայն մեկուկես տարի անց ազատ է արձակվել միջազգային ճնշման տակ։ Իր խոսքում․ «Դժվար է ապրել այն զգացումով, որ որևէ մեկը լռեցնում է քեզ։ Դուք քայլում եք քաղաքում, տեսնում եք գեղեցիկ շինություններ, ես տեսնում եմ կոռուպցիա»։
 
Ադրբեջանական խավիարային դիվանագիտության, նավթադոլլարների «նպատակային» կիրառման փայլուն օրինակներից է 2013 թ․ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ձախողումը, երբ բուռն ելույթներից և Ադրբեջանի հասցեին քննադատություններից հետո Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը անսպասելիորեն դեմ քվեարկեց զեկույցին։ Գերմանիայի նախկին մարդու իրավունքների կոմիսար, Գերմանիայի պատվիրակության ղեկավար Քրիստոֆ Շտրեսերն հետևյալ կերպ է արտահայտվել բանաձևի տապալման առումով․ «Իմ առաքելությունն ավարտվեց տվյալ քվեարկությամբ: 

Այդ քվեարկության արդյունքները ոչ միայն իմ պարտությունն են, այլև՝ ԵԽԽՎ Մարդու իրավունքների ու իրավական հարցերով կոմիտեի և բուն ԵԽԽՎ-ի պարտությունը: Չէ՞ որ փաստ է, որ Ադրբեջանում առկա են քաղբանտարկյալներ: Սակայն բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան իմ զեկույցի դեմ»: Շտրեսերը նշում է, որ այդ նիստին շուրջ 200 պատգամավորներ էին մասնակցում և դա աննախադեպ իրողություն էր, այդ բոլոր մարդիկ մոբիլիզացվել էին և շնորհավորում էին միմյանց, որովհետև մեծ գումարներ էին ստացել։ Ինչպես կարճ և հստակ նշում է Շտրեսերը․ «Որոշումը գնված էր»։
 
Փաստավավերագրական ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, Ադրբեջանի պատերազմական գործողությունների, ընտրական գործընթացների կեղծման, դիտորդների կաշառման և այլ ախտածին երևույթների մասին, որոնք սակայն ստվերվում են Ադրբեջանի տրամադրած էներգակիրների անհրաժեշտությունից, ինչը նշանակում է, որ կշեռքի նժարին են մարդկային քաղաքակրթության մարդասիրական արժեքները և տնտեսական շահը։ Հավաքական եվրոպան կանգնած է այս ընտրության առաջ և դրանից է կախված աշխարհի հետագա զարգացումը։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Ֆրանկ Շվաբեի նախաձեռնությունը ադրբեջանական հանցանքների բացահայտման, հանրայնացման հարցում։ Փաստավավերագրական ֆիլում Ֆրանկ Շվաբեն ափսոսանք է հայտնում, որ ինքը միայնակ չի կարող շտկել խնդիրների նման ընթացքը, սակայն այսպիսի նախաձեռնությունները կարող են խթան հանդիսանալ արդարության հաստատման ճանապարհին։
30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»