Լուկաշենկոն ծրագրում է հանդիպել Սի Ծինփինի հետ Աստանայի ՇՀԿ գագաթնաժողովում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծրագրում է մասնակցել հուլիսի 4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այս մասին նա հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։
«Ես հույս եմ հայտնում ձեզ հանդիպել հուլիսի 4-ին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, վստահ եմ, որ այս հարթակում ուս ուսի տված կկանգնեն նաև Բելառուսը և Չինաստանը՝ փնտրելով այս կազմակերպության ողջ ներուժը»,-շնորհավորական տեքստը փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը։
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին իր անձնական ուշադրության և ջանքերի համար՝ ուղղված Բելառուսի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մշտական ամրապնդմանը։