«Շնորհակալ եմ, որ պայքարեցիր մեզ համար». Իջինը շնորհավորել է ամուսնուն՝ հայտնելով, որ բալիկի է սպասում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվաբնակ երգչուհի Իջինը բալիկի է սպասում: Այս մասին երգչուհին կիսվել է իր եւ սիրելիի ամուսնության առաջին տարեդարձի մասին հրապարակմամբ, որում շնորհակալություն է հայտնում ամուսնուն՝ իրական սեր զգալու համար եւ վերջում հետեւորդներին հայտնում ուրախալի լուրը:
«Քեզ հանդիպելուց ի վեր, սեր իմ, իմ կյանքը դարձել է կախարդական ու անիրական: Աստված ինձ ցույց տվեց իր գոյությունը՝ քեզ բերելով իմ կյանք: Իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ աջակցություն, իմ լավագույն ընկեր, աշխարհի ամենասիրալիր, հոգատար, հավատարիմ մարդ: Չգիտեի, որ այսպիսի սեր գոյություն ունի՝ այսքան մաքուր ու գեղեցիկ: Շնորհակալ եմ, որ պայքարեցիր մեզ համար, որ չթողեցիր, որ մեկ վայրկյան անգամ հեռանամ: Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր, թե ինչ են իրական տղամարդն ու սերը: Այնքան հպարտ եմ, որ քո կինն եմ եւ ոչ մի խոսք չի կարող արտահայտել իմ իրական սերը: Անհամբեր սպաում եմ մեր երեխային, ով կունենա աշխարհի լավագույն հայրը»,-լուսանկարներին ու տեսանյութերին կից գրել է Իջինը:
Հոլովակներից մեկում երեւում է, թե ինչպես է երգչուհին գիրք փոխանցում ամուսնուն, որի միջոցով էլ հայտնում է հղիության մասին լուրը, իսկ վերջինը շփոթվում է՝ մի քանի անգամ կարդալով գրքում գրվածը: