Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք
ЭКОНОМИКАXiaomi ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքի տեսականին` ներկայացնելով եղանակային դիմացկուն արևային մարտկոց, որը կարող է սնուցել Xiaomi BW300 և BW500 արտաքին տեսախցիկը, որը, սակայն, դեռևս չի մտել համաշխարհային շուկա, ասվում է NotebookCheck կայքում հրապարակված հրապարակման մեջ, գրում է Overclockers.ru-ն:
Պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն BW սերիայի արտաքին հսկողության տեսախցիկների համար նախատեսված արևային վահանակն ունի 5 Վտ առավելագույն ելքային հզորություն և կարող է սնուցել սարքերը երեք մետրանոց USB Type-C մալուխի միջոցով` ապահովելով ջրակայունություն:
Բացի այդ, արևային մարտկոցն ունի IP66 փոշա և անջրանցիկ կառուցվածք և կարող է աշխատել -20°C-ից մինչև +55°C ջերմաստիճանում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել մի շարք տարածաշրջաններում անբարենպաստ եղանակային պայմաններում:
Նոր արտադրանքի չափսերն են 218 x 178 x 16 մմ, փաթեթը ներառում է մի շարք լրացուցիչ այնպիսի պարագաներ, ինչպիսիք են մոնտաժային հենքը, պտուտակները և տեղադրման և շահագործման համար անհրաժեշտ այլ բաղադրիչները:
Xiaomi բացօթյա տեսախցիկի արևային վահանակի արժեքի մասին տեղեկատվություն դեռևս չի տրամադրվել, ինչպես նաև տեղեկություններ չկան համաշխարհային շուկայում BW300 և BW500 արտաքին հսկողության տեսախցիկների հայտնվելու ժամկետների մասին, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]