Համբուրգում ֆուտբոլասերների շքերթի ժամանակ ոստիկանները վնասազերծել են քլունգով մարդկանց սպառնացող տղամարդուն
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ոստիկանությունը կրակ է բացել մի տղամարդու վրա, որը կիրակի օրը Համբուրգի կենտրոնում Եվրո-2024-ի երկրպագուների շքերթի ժամանակ սպառնացել է մարդկանց քլունգով և հրկիզող սարքով, ասվում է X-ի միկրոբլոգում ոստիկանության հաղորդման մեջ։
Ներկա պահին խոշոր ոստիկանական գործողություն է իրականացվում, իսկ հարձակվողը բժշկական օգնություն է ստանում ստացած վնասվածքների պատճառով, ասվում է հաղորդման մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պաուլի շրջանում՝ տեղական ժամանակով 15:00-ին Համբուրգում Լեհաստան-Հոլանդիա խաղի մեկնարկից առաջ։
Խաղերին ընդառաջ նախատեսված են երկրպագուների երթեր, և դեպքի հետ մոտավորապես նույն ժամին՝ ժամը 12:30-ին (1030 GMT) տեղի է ունեցել հոլանդացի երկրպագուների շքերթը։
Գերմանիայում անցկացվում է մեկամսյա առաջնություն, որը մեկնարկել է ուրբաթ երեկոյան։