Կիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածից
МЕЖДУНАРОДНОЕԿիպրոսի առողջապահության ծառայության պաշտոնյան հայտնել է, որ երկու տարեց մարդ է մահացել ջերմային հարվածից մեկ շաբաթ տևած շոգից հետո, երբ հունիս ամսվա համար ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Միջերկրական ծովի արևելյան կղզում, հաղորդում է PA Media-ն:
Եվս երեք տարեց հիվանդ ծանր վիճակում է, հայտնել է Առողջապահության պետական կազմակերպության ներկայացուցիչ Խարալամբոս Խարիլաուն։
Կղզում ջերմաստիճանը ողջ շաբաթվա ընթացքում 40 աստիճան C-ից բարձր է եղել:
Բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները խոչընդոտել են նաև հրշեջների աշխատանքին, այդ թվում՝ մայրաքաղաք Նիկոսիայի հարավ-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում, որտեղ այրվել է ավելի քան 3,2 քառ․ կմ անտառ, ինչը սպառնում է մի ամբողջ գյուղի։
Անցյալ շաբաթ Պաֆոս կղզու արևմտյան շրջանի երկու գյուղի 49 բնակիչ տարհանվել և տեղավորվել էր հյուրանոցներում, քանի որ անտառային հրդեհը սպառնում էր նրանց տներին։ Հունաստանից և Հորդանանից ժամանած ինքնաթիռները միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: