Հայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել ավանդական կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունում
СПОРТԼեհաստանի Պուլավի քաղաքում կայացած ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում Հայաստանի թիմը նվաճել է 24 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։
Մեծահասակների պայքարում աշխարհի գավաթակիր են դարձել Նարեկ Իսկանդարյան, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը։
«Շատ լավ արդյունք էր։ Ճիշտ է՝ այս տարի թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրինք, բայց դա կախված էր նաև մասնակից մարզիկների մեծ թվից։
Ընդհանուր առմամբ գոհ ենք մեր թիմի արդյունքից։ Առջևում ունենք կարևորագույն մրցաշարեր՝ այդ թվում Հայաստանում կայանալիք»,- մրցաշարից հետո ասել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը։
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 26 մարզիկով։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»



