Արմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Գնել Մ․-ն և 26-ամյա Էրիկ Գ․-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ հնարավոր է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ հասցրած լինեն միմյանց և նշված վիճաբանությունը գուցե շարունակություն ունենա:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով և կատարված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 28-ին ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 4/7 հասցեում գործող «ICE BEER» գարեջրատան դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Գնել Մ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Պ․-ն և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն ծեծի են ենթարկել Էրիկ Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և Էրիկ Գ․-ի հորը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live