«Ինձ անընդհատ ամուսնացնում են այն տղաների հետ, ում հետ նկարահանվում եմ». Էմմա Սապունջյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը:
-Ձեր մանկության երազանքը ո՞րն է եղել:
-Երազում էի շուն ունենալ, 24 տարեկանում իրականացավ:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին, որ երբևէ լսել եք:
-Անընդհատ ամուսնացնում էին այն տղաների հետ, ում հետ այդ պահին նկարահանվում էի:
-Ի՞նչ եք անում տխուր ժամանակ:
- Հիմնականում ֆիլմ եմ դիտում:
-Ի՞նչ տարօրինակ սովորություն ունեք, որից կուզեիք ձերբազատվել, բայց չի ստացվում:
-Անընդհատ շրթունքներս եմ կրծում:
-Ի՞նչով է օգնում և խանգարում դերասան լինելը:
-Խանգարում է նրանով, որ, երբ փողոցում քայլում ես, անընդահտ պետք է ձգված լինես, որովհետև, երբ կա թեկուզ թեթև հայտնիություն, կողքից նայում են ու անգամ ծիծաղին երբեմն կարող են վատ աչքով նայել, դրա համար միշտ պետք է զգոն, լուրջ ու սթափ լինես:
-Ձեր ամենասիրելի հայ դերասանը:
-Միքայել Պողոսյանը:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք խաղալ:
-Ջոնի Դեպի և Ռայան Ռեյնոլդսի:
- Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Հիմա արդեն անտեսում եմ, ոչ ջնջում եմ, ոչ նյարդայնանում, եթե լավ տրամադրություն ունեմ, կարող եմ նույնիսկ հումորներ անել:
-Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:
-Դեռ չեմ պլանավորել, բայց մի բան կմտածեմ:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Նոր նախագծի, ցանկալի է լիամետրաժ ֆիլմ լինի: