Ողբերգական դեպք. ավտոլվացման կետում hայտնաբերվել է Հնդկաuտանի 34–ամյա մաhացած քաղաքացի (լուսանկար)
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա: Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Կապուր Շ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live