Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
ОБЩЕСТВОԱմիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ:
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ովքեր հետագայում նաև կունենան բանկում աշխատելու հնարավորություն:
Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի կրթության և ապագայի մեջ:
Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իսկ ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: