Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է․ ԶՊՄԿ
БЛОГԵրկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Գիտության զարգացումը մեր ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։ Հատկապես երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի զարգացման գրավականն է։ Անցյալ ամիս ԶՊՄԿ-ում հյուրընկալեցինք ոլորտի գիտնականներին՝ այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի պատվիրակությունը, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։
Երեկ Երկրաբանության ինստիտուտում տեղի ունեցավ երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը։ Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, ժյուրին նախագահում էր Լիդիան Արմենիա ընկերության տնօրենը, ընդգրված էին ոլորտի հեղինակավոր մասնագետները։
Այսօր առավել քան երբևէ ոլորտի ընկերությունների և ակադեմիական շրջանակների, ոլորտի իրական մասնագետների միջև սերտ համագործակցությունը կարևոր է ոչ միայն ոլորտի, այլև տնտեսության զարգացման համար և ԶՊՄԿ-ն պատրաստակամ է նման ֆորմատի համագործակցության առիթները առավելագույնս արդյունավետ օգտագործել։
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



