Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն. Արտակ Զաքարյան
БЛОГՀեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում:
Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի քանի անգամ ավելացված ախրանայի պարագայում՝ միայն դեբիլները կհավատան, որ Նիկոլը կարող է ազատ շփվել մարդկանց հետ:
Հող տվողին ոչինչ չի փրկի Աստծո և մարդկանց պատասխանատվությունից:
Աստված հայրենիք է տվել հային, և նրա սերունդներն այն դարերով շենացրել ու արյամբ սրբագրել են: Ոչ ոք չի կարող հայրենիք վաճառել ու ամբողջ կյանքում, հանգիստ խղճով հեծանիվ քշել:
Հեծանվային և այլ շոուները՝ գուցե օգնեն մի քանի անգրագետ ու անհայրենիք մարդկանց ուշադրությունը շեղել հայրենի հողերի վաճառքի գործընթացից: Բայց ոչ ավելի:
Ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շոլցը, ոչ Բլինկենը, ոչ Սունակը, ոչ Կոբախիձեն, ոչ էլ Էրդողանն ու Ալիևը չեն հարգում սեփական ժողովրդին էշի տեղ դնող ու նրա հայրենիքը պատերազմի շանտաժով մաս-մաս վաճառող ղեկավարին: Նրանցից յուրաքանչուրն ընդամենը օգտագործում է նրան՝ հանուն իր երկրի շահերի:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



