Ինչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հունիսի 21-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ կատարվող վերկանգնողական աշխատանքներին, հայտնում են Լոռու մարզպետարանից։
Նրկա պահին թաղամասում ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում:
Պաշտոնյաները զրուցել են բնակիչների հետ, քննարկել նրանց կարիքներն ու առկա խնդիրները:
Շրջայցը շարունակվել է Ախթալայի կամրջի հատվածում: Քննարկվել են կամրջով անցնող տրանսպոտային միջոցների սահմանափակման խնդրի կարգավորման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Ժամանակավոր կամուրջն այժմ մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում:
Այս հատվածում ներկա պահին երկաթգծի ամրացման շինարարական աշխատանքներ են կատարվում:
Այց է կատարվել նաև Քարկոփ բնակավայր: Քարկոփում վերականգնված է գազամատակարարումը, փողոցային լուսավորությունը, խմելու ջրի մատակարարումը, մաքրվել են այգիները, բնակավայրի կոյուղագծերը, կատարվել են ճանապարհների խճաքարային հարթեցման աշխատանքներ:
Բնակիչների հետ զրույցում պաշտոնյաները նշել են, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live