Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքն ընկել է 85 ռուբլուց ցածր
ЭКОНОМИКАՄոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքն ընկել է 85 ռուբլուց ցածր: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
Մոսկվայի բորսայում ռուբլին հունվարի 22-ին սակարկություններն սկսել Է կտրուկ աճով: Դոլարի փոխարժեքը հունվարի 21-ի սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ ընկել 2,82 ռուբլով՝ մինչեւ 79,81 ռուբլու նշագիծ, իսկ եվրոյինն ընկել Է 3,52 ռուբլով՝ մինչեւ 86,47 ռուբլի: Ընդսմին երեկվա առավելագույն ցուցանիշների համեմատությամբ դոլարի փոխարժեքն արդեն ընկել Է 6,18 ռուբլով, իսկ եվրոյինը՝ 7,23 ռուբլով:
Ռուբլու փոխարժեքի աճը տեղի Է ունենում նավթի գների արագ աճի ֆոնին: Այսպես, հունվարի 22-ին Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի մարտի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը բարձրացել Է 5,3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,5 դոլար: Ընդ որում՝ նախքան Մոսկվայի բորսայում սակարկություննների սկսվելը, Brent-ի գինը գերազանցել Էր բարելի դիմաց 31 դոլարի նշագիծը:
Լուսանկարը` ТАСС