ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԻՆԻՍԻ). ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա՝ Հիշողության և հիշատակի օր, Հայիթի՝ Նախագահի օր, Կոնգո՝ Բանակի օր, Սալվադոր՝ Ուսուցչի օր, Խորվաթիա՝ Հակաֆաշիստական պայքարի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1838– բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը:
1862-ցարական հրամանագրով Ռուսաստանում փակվել են բոլոր կիրակնօրյա դպրոցները, այդ թվում՝ հայկական:
1908-վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը:
1928-վախճանվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը:
1931– ծնվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:
1934-ծնվել է գրականագետ, հրապարակախոս Գառնիկ Անանյանը:
1939-ծնվել է հայտնի խորհրդային վոլեյբոլի մարզիչ Վլադիսլավ Աղասյանցը:
2002-Հայաստանի և Թուրքիայի դիվանագետները Երևանում գաղտնի բանակցություններ են վարել, հանդիպել են արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Կարեն Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարարությունում նրա պաշտոնակից Էրթան Թեզգյորը: Վերջինս Երևան գալուց առաջ բանակցություններ է վարել նաև Բաքվում:
2006-Մոսկվայի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Գեորգի Բադամյանցի որդին՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Յուրի Բադամյանցը:
2009-Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայել յանին:
2012-Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ պահանջելով վերանայել տաքսի ծառայություն իրականացնելու համար լիցենզիայի պահանջը, որը նախատեսում է դեղին պետհամարանիշ և սակաչափ ունենալու պարտադիր պահանջ:
2013- Լեռնային Ղարաբաղում գործարկվել է երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը։
2016- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը երկու ամսով կալանավորել է «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանին:
2017- 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները:
2021-ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. «Հայաստան» դաշինք – 21,04 %, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 53,92 %, «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 %:
ԱՇԽԱՐՀ
217 մ.թ.ա.-Ռաֆինի ճակատամարտում Պտղոմեոս 4-րդի բանակը ջախջախել է Անտիոք 3-րդի բանակը:
168 մ.թ.ա.- հռոմեական զորքերը ջախջախել են մակեդոնական զորքերին:
431– Բյուզանդիայի Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը:
1527-վախճանվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկկոլո Մաքիավելին:
1671-Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռեչ-Պոսպոլիտային:
1675-Անգլիայի թագավոր Կարի 2-րդը հիմնադրել է Գրինվիչի աստղադիտարանը:
1815-Վաթերլոոում կրած պարտությունից հետո Նապոլեոն Բոնապարտը վերջին անգամ հրաժարվել է գահից:
1889-Եվրոպայում առաջին անգամ Գերմանիան սահմանել է ծերության թոշակ:
1907-ծնվել է ռուս խորհրդային գրող Անդրեյ Նեկրասովը:
1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիայի և Գերմանիայի դաշնակից զորքերը գրավել են Լվովը:
1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան ստորագրել է կապիտուլ յացիայի ակտ Գերմանիայի հանդեպ:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:
1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի Բելառուսական օպերացիան:
1947– ծնվել է ռուս դերասանուհի Նատալ յա Վառլեյը:
1949– ծնվել է ամերիկացի դերասանուհի, ամենաշատ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» ներկայացված դերասանուհի Մերիլ Սթրիփը:
1960-պաշտոնապես խզվել են ԽՍՀՄ-ի և Չինաստանի կապերը, որի պատճառը եղել է Խրուշչովի կողմից Մաո Ցզեդունին ստալինիստ անվանելը:
1978-հայտնաբերվել է Պլուտոնի արբանյակ Հարոնը:
1986-Արգենտինա-Անգլիա աշխարհի խաղերի եզրափակիչում Դիեգո Մարադոնան հաղթանակ է բերել Արգենտինային՝ շնորհիվ իր ձեռքով խփած գոլի, որը նա ինքը համարել է Աստծո ձեռքի և հարյուրամյակի գոլ:
2002- արևմտյան Իրանում տեղի ունեցած 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է ավելի քան 260 մարդ:
2022 - Աֆղանստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել մոտ 1000 մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում