Եթե սիրահարվել եք միայնակ մայրիկի․ ինչպես կառուցել հարաբերությունները
ЛАЙФՄիայնակ մայրերը շատ են տարբերվում այն կանանցից, ովքեր ամուսնացած չեն կամ երեխաներ չունեն: Հոգեբանների կարծիքով` միայնակ մայրերը չունեն կամքի այն ազատությունը, որոնք ունեն երեխա չունեցողի կամ ամուսնացած կանայք: Միայնակ մայրը ոչ միայն սերտորեն կապված է իր երեխայի կյանքի հետ, այլեւ պատասխանատու է նրա ամեն քայլի, երեխայի բոլոր հոգսերի ու անհրաժեշտությունների համար:
Եթե տղամարդը սիրահարվել է միայնակ մոր եւ ուզում է հարաբերություններ ունենալ նրա հետ, ապա նա պետք է փորձի սիրելիին հնարավորինս լավ հասկանալ եւ միշտ հիշել, որ զուգընկերուհու կյանքում կա երեխա: Իրականում այնքան էլ բարդ չէ միայնակ մոր հետ հարաբերություններ հաստատելը: Մասնագետները խորհուրդ են տալիս տղամարդկանց նման դեպքերում մի փոքր համբերություն ցուցաբերել եւ դանդաղ փորձել նվաճել նման կարգավիճակ ունեցող կանանց սիրտը:
Դուք չեք կարող նրան ամեն վայրկյան զանգել, նա մեծ քանակությամբ հոգսեր ունի: Հանդիպելու համար նրա հետ անհրաժեշտ է մի քանի օր շուտ պայմանավորվել հանդիպման մասին, մի մոռացեք, որ միայնակ մայրերը միշտ ժամանակի խիստ պակաս ունեն: Կարողացեք լսել միայնակ երեխա մեծացնող կնոջը, փորձեք ցույց տալ, որ պատրաստ եք կիսել նրա հոգսերը, եթե իհարկե, իսկապես սիրում եք նրան:



