Նիհարելուն նպաստող մթերք, որը պետք է օգտագործել օրական 2 անգամ
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Հարվարդի համալսարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրվա ընթացքում 2 անգամ կաթնամթերքի օգտագործումը նվազեցնում է գիրանալու հավանականությունը։
Հետազոտողներն ուսումնասիրել են 7173 մարդու սննդակարգը և պարզել, որ կաթնամթերք օգտագործողներն ավելի նիհար են, հատկապես նրանք, ովքեր օրը առնվազն 2 անգամ են օգտագործում կաթնամթերք։
Կաթնամթերքից հատկապես կաթն ազդում է մարդու գոտկատեղի չափսերի վրա։ Ամեն օր կաթ խմող կանայք զգալիորեն նիհար են լինում։ Սակայն մի նախազգուշացում․ կաթը չպետք է պարունակի 3,5 տոկոսից ավել յուղ։
Ինչ վերաբերում է այլ կաթնամթերքներին, ապա յոգուրտը ևս ազդում է քաշի նվազման վրա, պանիրը ներառված չի եղել հետազոտության մեջ։
Այսպես, ըստ հետազոտության, կալցիումը հանդիսանում է գեղեցիկ կազմվածքի կարևոր բաղկացուցիչը։
Արդյունքում, այն մարդիկ, որոնց օրգանիզմը օրական ստանում է 214 միլիգրամ կալցիում, առավել քիչ են հակված գիրանալու։
Այնպես որ, դադարեք խմել կալցիումի հաբեր՝ այն փոխարինելով քիչ յուղային կաթով, որով կլինեք առողջ և գեղեցիկ։



