Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 5 վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Րաֆֆի Բեգլարյանի վարած «LADA» մակնիշի և 21-ամյա Արամ Բլբուլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․ Բեգլարյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Մարտին Խուդավերդյանը, Ա․ Բլբուլյանն ու ու վերջինիս ուղևորներ, 23-ամյա Էսթեր Հայրապետյանն ու 3-ամյա Դերենիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արարատի, մի մասը՝ Վեդիի բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Նաղաշի լավաշ» առևտրի կենտրոնի աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մինչ այդ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենաներին։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live