Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր․ Աշոտ Ղազարյան
ОБЩЕСТВОԼալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր, այլև մշակույթի կարևոր մարդկանցից մեկն էր ու իր գնալով մշակութային փնջի գույներից մեկը պակասեց:
Այս մասին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Լալան մաքուր մարդ էր, ազնիվ մարդ է: Չեմ լսել Լալայից, որ որևէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, ծիծաղը դեմքին, ուրախ:
«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, այնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում:
Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,- ասաց նա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



