Մախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել է
ОБЩЕСТВОՄախաչկալայում իրավապահների և զինյալների միջև եկեղեցու մոտ հրաձգությունն ավարտվել է, մարդիկ անվտանգ են: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Այս մասին հայտնել է Դաղստանի ներքին գործերի նախարարությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 19 մարդ է ահաբեկիչներից փրկվելու համար պատսպարվել Մախաչկալայի եկեղեցում, իսկ մինչ այդ նշվել էր, որ սպանվել էր Ռոսգվարդիայի մեկ աշխատակից, մի քանիսը՝ վիրավորվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան մի խումբ զինված անձինք Դերբենտում կրակ էին բացել եկեղեցու և սինագոգի վրա:
Հայտնել էինք նաև, որ Դաղստանի ՆԳՆ-ի տվյալներոով՝ հարձակման հետևանքով սպանվել է 6 իրավապահ, 12-ը վիրավորվել է:
Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով: Հանրապետությունում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: