Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսության պատրաստակամության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակեր երկխոսությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ: Ոչ, վերջին ամիսներին մենք չենք շփվում, բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն թեմայի շուրջ» - ասել է Մակրոնը Generation Do It Yourself-ի փոդքաստում::
Մակրոնը նշել է, որ հավատում է երկխոսության ուժին:
«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», - հայտարարել է նախագահը։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ կքննարկեր, մասնավորապես, ատոմային էլեկտրակայանների թեման՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։
Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել, սակայն Ֆրանսիայի նախագահը դադարեցրել է դրանք: