Սեյրան Կիրակոսյանն այսօր կգոտեմարտի Մ17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայի Նովի Սադ քաղաքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա արդյունքով Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Կիրակոսյանը առավելության է հասել երեք մրցակիցների նկատմամբ եւ այսօր ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկու հետ: Այսօր նախնական գոտեմարտերը հաղթանակով են ավարտել մեր եւս չորս պատանի ըմբիշներ եւ երեկոյան պայքարը շարունակելու են կիսաեզրափակչում:
45 կգ քաշային Մարատ Աճեմյանի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Նիժատ Իսկանդսարլին, 51 կգ Յուրի Մխիթարյանը գոտեմարտելու է ռումինացի Լուիս Վլադի հետ, Ալեքս Մարգարյանը 60 կգ քաշային կարգում ուժերը չափելու է ուկրաինացի Վադիմ Մատրոսի հետ, իսկ Արթուր Ամոյանը 71 կգ քաշային կարգում հանդիպելու է Ռուսաստանը ներկայացնող Կիրիլ Վալեուսկիի հետ: