Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառաարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բակում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է մեքենայի վրա ու փակել է երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են վաշտի ավագ պարեկ Վահան Վահանյանն ու պարեկ Արթուր Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վնասվել է 24-ամյա Մովսես Հալուլյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան, ապա ժամանած Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները մասնատել են այն: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live