Ողբերգшկան դեպք՝ Տավուշի մարզում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Ալեքսանդր Հարությունյանը և հայտնել, որ իր համագյուղացի 61-ամյա Ասքանազ Ա.-ն երեկ՝ ժամը 06:00-ի սահմաններում գնացել է Աղավնավանք բնակավայրի եկեղեցու հարակից անտառ՝ սունկ հավաքելու և չի վերադարձել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ասքանազ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ նշված վայր են մեկնել մեծ թվով գյուղացիներ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը։
Ոստիկանների ահազանգով որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու մի քանի անտառապահներ։
Ժամեր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Աղավնավանքի եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող անտառում հայտնաբերվել է Ասքանազ Ա.-ն՝ մահացած վիճակում։ Նրա վրա հայտնաբերվել է նաև ծառի կտրված ճյուղ, իսկ դիակի մոտ՝ էլեկտրական սղոց։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը ծառի ճյուղի հարվածելու հետևանքով գլխի և ձախ թևի հատվածում առկա վնասվածքներ են եղել։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Հարությունյանը Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավարն է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live