Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն․ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանությանը․Վարդան Ջհանյան

ЭКОНОМИКА

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ կազմակերպված արշավի մաս է։ Նավթ արդյունահանող Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է իրենց երկիրը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելու գործում։ Թիրախը՝ հասկանալի պատճառներով հենց հանքարդյունաբերությունն է։ Որքանով կարելի է այս հարձակումները լուրջ ընդունել, եւ արդյոք դրանց մեջ վտանգ կա՞։

Թեմայի շուրջ NEWS․am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:

Պարոն Ջանյան, Ադրբեջանի կողմից ՀՀ հանքարդյունաբերության թիրախավորումը ոչ միայն չի թուլանում, այլ նաև ստանում է նոր երանգներ։ Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Դուք այստեղ վտանգ տեսնում ե՞ք։

Չէի ցանկանա, որ մենք հանքարդյունաբերության հարցում պաշտպանվողի դերում լինենք։ Դուք հարցնում եք՝ վտանգ տեսնում ե՞մ։ Անկեղծ ասած՝ ես այստեղ հնարավորություն եմ տեսնում։ Բոլորիս համար սա հնարավորություն է հասկանալու  հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալը։ Ցավոք, մենք տասնամյակներ շարունակ, որպես հասարակություն դա չենք հասկացել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի։

Բայց չէ որ Հայաստանում միշտ զգալի ծավալի է եղել հանքարդյունաբերությունը, բայց արդյունքները այնքան էլ տեսանելի չեն եղել, եւ դրանով է պայմանավորված հայ հանրության թերահավատ վերաբերմունքը դրա արդյունքների հանդեպ։

Համաձայն չեմ։ Թերահավատ վերաբերմունքը պայմանավորված է եղել հիմնականում՝ տարածվող կեղծիքով, սկսած հանքարդյունաբերության ծավալների մասին ապատեղեկատվությունից։ Չգիտեմ՝ միտումնավոր էր այս ապատեղեկատվությունը տարածվում, թե անտեղյակության հետեւանքով, բայց տարբեր հասարակական կազմակերպություններ խոսում են, օրինակ, հարյուրավոր հանքերի մասին, իսկ մարդիկ լսում էին ու մտածում՝ իսկապես, եթե այդքան հանք կա, ինչո՞ւ արդյունքն ավելի տեսանելի չէ։ Իրականում Հայաստանում կա գործող մետաղական ընդամենը 5-6 հանք, ընդ որում խոշոր միակ հանքը ԶՊՄԿ-ն է, որ ողջ ծավալով աշխատում է։ Հայաստանում 30 տարվա անկախության ընթացքում ընդամենը մեկ նոր հանք է հայտնագործվել, այն էլ շինարարությունը կիսատ է մնացել։ Մենք չենք օգտվել մեր պոտենցիալից, բայց դեռ հնարավորություն կա օգտվելու, եւ դա է, կարծում եմ, անհանգստացնում մեր հարեւաններին, ու դա նաեւ մեզ համար մտածելու ու գործելու առիթ պետք է լինի։

Ինչպե՞ս է հնարավոր օգտվել այդ պոտենցիալից։

Ներգրավելով նոր ներդրումներ, իրականացնելով նոր հետախուզական աշխատանքներ, ընդլայնելով, բարձրացնելով գործող ծրագրերի արդյունավետությունը։ Կան տարբեր վերլուծություններ, որ առաջիկա տարիներն աշխարհում շեշտակի աճելու է մետաղների, այդ թվում՝ պղնձի պահանջարկը։ Արևային վահանակների, էլեկտրոմոբիլների արտադրությունը և համաշխարհային ողջ էկո կամ կանաչ արդյունաբերությունն այսօր չի կարող գոյատևել առանց պղնձի եւ այլ մետաղների, որոնց պահանջարկը գնալով աճելու է։ Սրանից կարելի է օգտվել, ներդրումներ ներգրավել, նաեւ արդիականացնել ոլորտը։ Բնական է, որ այս ամենը հաշվի առնելով, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ կանխի Հայաստանում տնտեսական այս հսկայական հնարավորության զարգացումը։  

Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ պղինձը 21-րդ դարում իր կարևորությամբ հավասարվում է, իսկ որոշ առումներով նաև գերազանցում է նավթին։

Ոչ միայն պղինձը։ Այսօր աշխարհում ամենակարեւոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է։ Այո, եթե տարիներ առաջ այդ ռեսուրսը նավթն ու գազն էին, այսօր դա հավասարաչափ նաեւ պղինձն է, հազվագյուտ մետաղները։ Հայաստանում նոր հետախուզման բազմաթիվ հնարավորություններ կան, բայց մենք այսօր նույնիսկ մեկ, առնվազն ինձ հայտնի, լիթիումը, կոբալտի կամ այլ արդիական մետաղների հետախուզման ներդրում չունենք։ Նույնիսկ նավթային գերտերություններն արդեն մեծ ուշադրություն են դարձնում գունավոր մետաղների արդյունաբերության զարգացմանը։ Օրինակ՝ անցյալ ամիս ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության վարկային ծրագրերի գրասենյակը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ է տրամադրելու նաև կարևոր օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերական նախագծերին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ զարգացած պետությունները քայլերն են ձեռնարկում գունավոր մետաղների արդյունաբերական կլաստերների հզորացման ուղղությամբ։ Հարևան Ադրբեջանում գործող բրիտանական հանքարդյունաբերական ընկերությունն այնտեղ արդյունահանում է ոսկի, արծաթ և պղինձ, նաև շուտով հասանելություն կստանա Արցախի հանքավայրերին։ (խմբ․- «Anglo Asian Mining»-ին է պատկանում Ադրբեջանում 8 պայմանագրային տարածքների շահագործման իրավունքը, այդ թվում՝ օկուպացված Արցախում Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի նկատմամբ)։

Ադրբեջանի մեդիատիրույթը ողողված է այս տարվա նոյեմբերին կայանալիք COP29-ի թեմայով։ Ադրբեջանը ներկայացվում է որպես «կանաչ» պետություն։ Պետական մակարդակով տարվող քարոզն ավելի արժանահավատ դարձնելու համար «ներգրավվել» են նաև արտասահմանայան փորձագետներին։

Գիտեք՝ շատ զավեշտալի է, երբ կարդում ես այդ նյութերը։ Նայելով, թե ինչքան աղտոտված է Ապշերոնյան թերակղզին՝ «կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն։ Սակայն, ցավոք, ես ակնկալում եմ, որ հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Անշուշտ, իրենք ամեն ինչ կանեն, որ կոնֆերանսի մասնակիցներին ցույց տան ՀՀ հանքարդյունաբերության «վնասակարությունը»։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ մեր մեդիայի միջոցով մենք պետք է ցույց տանք մեր արած աշխատանքն այդ ուղղությամբ։ Տեսեք՝ Ադրբեջանը չեղածն ու չարածն է արածի տեղ մատուցում աշխարհին, իսկ մենք մեր արածները չենք կարողանում տեղ հասցնել անգամ մեր տեղական լսարանին, ինչը լուրջ խնդիր է։ Այստեղ պետությունը ևս մեծ անելիք ունի։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества