Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր մեր "ՀայաՔվե" նախաձեռնությունը հանցանքի մասին ծավալուն հաղորդում ներկայացրեց ՀՀ Դատախազություն՝ հունիսի 12-ին Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ օրենքի խախտման բազմաթիվ դրվագների կապակցությամբ, որոնց հանրագումարը հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել կանխամտածված հանցագործություն՝ խափանելու այդ հավաքի խաղաղ ընթացքը, այն վերածելու անկառավարելի անկարգությունների, և այդ հիմքով ցրելու այն։
Բարեբախտաբար, դա չի հաջողվել, սակայն բազմաթիվ քաղաքացիներ տուժել են ոստիկանության խայտառակ գործողությունների արդյունքում, ոմանք ծանր վիրավորումներ են ստացել, և այս մասշտաբի կանխամտածված հանցագործությունը չպետք է անհետևանք անցնի այն նախագծողների և իրականացնողների համար, նույնիսկ եթե նրանք հովանավորվում են անմիջականորեն քաղաքական իշխանության կողմից;
Ավելի մանրամասն՝ կից տեսանյությում։ Շնորհակալություն եմ հայտնում լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին՝ այսօրվա միջոցառումը հանգամանալից լուսաբանելու համար, իսկ մենք կշարունակենք հետևողականորեն հետամուտ լինել, որպեսզի այս հանցագործության հիմնական մեղավորները բացահայտվեն և պատժվեն։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



