Ներբանկային շուկայում հունվարի 18-22-ը բանկերը գնել են 67 մլն 988 հազար 387 ԱՄՆ դոլար
ЭКОНОМИКАԱրտարժույթի Հայաստանի ներբանկային շուկայում հունվարի 18-22-ը բանկերը գնել են 67 մլն 988 հազար 387 ԱՄՆ դոլար` 484.81 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել` 74 մլն 146 հազար 928 դոլար` 487.29 դրամ` մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում իրականացվել է 9.1 մլն դոլարի առք եւ վաճառք 486.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,431,920 EUR 526.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,290,038 EUR 530.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,092,723,111 ռուբլի 6,01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 380,097,275 ՌԴ ռուբլի 6.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.8 մլն ԱՄՆ դոլար: