Թուրքական օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են լիցքավորել իսրայելական ինքնաթիռը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի ազգային ավիափոխադրող El Al-ը տեղեկացրել է, որ Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելուց հետո Վարշավայից Թել Ավիվ չվերթով իր ինքնաթիռը չի վերալիցքավորվել:
Օդանավակայանի պաշտոնյաները հրաժարվել են լիցքավորել LY5102 օդանավը դեպի Իսրայել թռիչքի համար, ասվում է El Al-ի հայտարարության մեջ:
Միջադեպից հետո ինքնաթիռը թռել է Հունաստանի Հռոդոս կղզի, որտեղ «նախքան Իսրայել թռչելը կլիցքավորվի», - հայտնել են ավիաընկերությունից:
Թուրքական դիվանագիտական աղբյուրները հաստատել են, որ ինքնաթիռին թույլատրվել է վթարային վայրէջք կատարել բժշկական պատճառներով։
«Ինքնաթիռը պետք է լիցքավորվեր մարդասիրական նկատառումներից ելնելով, համապատասխան ընթացակարգը ուր որ է ավարտվելու էր, սակայն հրամանատարը կամովին որոշեց լքել ինքնաթիռը», - AFP-ին է հայտնել թուրքական դիվանագիտական աղբյուրը: