Եվրոպայում դեմ են արևային վահանակները գյուղատնտեսական հողերի վրա տեղադրելուն
ЭКОНОМИКА2023 թվականին արևային վահանակներն ապահովելու են համաշխարհային էլեկտրաէներգիայի 6 %-ը, իսկ 2024 թվականին կտեղադրվեն ևս 585 գիգավատ նոր արևային հզորություններ։
Եվրոպայում արևային էներգիայի շեշտակի տարածումը ևս մեկ խնդիր է հարուցել` այս անգամ հողագործության առումով։ Առանձնակի լարվածություն կա գյուղատնտեսական ձեռնարկությունների և արևային ֆերմաների միջև։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, թե արևային վահանակները սպառնալիք են ներկայացնում պարենային ինքնիշխանության համար, և կառավարությունն արտակարգ հրամանագիր է տարածել՝ արգելելով ֆերմերներին իրենց հողերը վարձակալության հանձնել արևային էներգիայի մշակողներին։
Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության նախարարն էլ նշել է , թե արևային էներգիան չպետք է վտանգի պարենային անվտանգությունը, կոչ արել տեղական խորհուրդներին` մերժել բարձորակ գյուղատնտեսական հողերի վրա արևային նախագծերի իրականացում։
Նույնպիսի խնդիրներ են առաջացել նաև Իսպանիայում, Ռումինիայում և Նիդեռլանդներում, իսկ գյուղական ֆերմերները, որոնք գումարների լրջագույն խնդիրներ ունեն և հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել, չափազանց ուրախ են իրենց հողերը արևային էլեկտրակայաններին վարձակալության հանձնելու հանգամանքով՝ նշելով, որ դա իրենց համար փրկoղակ է։
Եվրամիության նոր խորհուրդն առաջիկայում մեծ հանդիպում է կազմակերպելու, քննարկելու, թե ինչպես են զարգացնելու արևային էլեկտրակայանները, որպեսզի չխանգարեն գյուղատնտեսական աշխատանքներին։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Սոնա Թադևոսյան