«Ֆեյք էջեր են, որոնք գումարի դիմաց են այդ ամենն անում». Անաիս Սարդարյանը՝ վատ մեկնաբանությունների, նոր տարածքի ու 36-ամյակի երազանքի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքապետարանի հատկացրած տարածքից հեռացնելուց հետո դերասանուհի Անաիս Սարդարյանը գտել է նոր տարածք, որտեղ այժմ շարունակում է իր գործունեությունը:
«Տարածքը Զեյթունում է՝ Ուլնեցի 3-րդ փակուղի 4/2 հասցեում, որտեղ ներկա պահին հավաքում ենք մանկական կոշիկներ, գրենական պիտույքներ: Դա շատ անհրաժեշտ է սահմանամերձ գյուղերում ապրող մայրիկների հոգսը թեթևացնելու համար, որովհետև, իրականում շատ ծանր վիճակում են:
Երբ 2 տարի առաջ սկսեցինք սահմանամերձ գյուղերին նվերներ տանել, համոզվեցինք, որ շատ մեծ բեռ ենք ծնողների վրայից վերցնում, գոնե սեպտեմբերին չեն մտածում, թե երեխան ինչ կոշիկով կգնա: Գրենական պիտույքների մեծ քանակը բարդ է նրանց համար գնելը, այդ հոգսը փորձում ենք բոլոր հայերով միասին թեթևացնել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Անաիս Սարդարյանը:
Նա նշեց, որ շուտով կայցելեն Գեղարքունիքի մարզ, և նվերներ կտանեն սահմանին ապրող 1200 երեխայի համար:
«Հայ ազգը լավագույն ազգն է, և դա ամեն անգամ ապացուցում է, եթե ֆեյք լսարանի մեկնաբանությունները հանենք, իմ գործի ամեն օրն ապացուցում է, որ մարդիկ բարի են, կիսում են ցավերը, սիրում են իրենց ազգը, դա ամենակարևորն է: Ես այս 36 տարիների ընթացքում հասկացել եմ, որ գործով պիտի ապացուցել, ոչ թե խոսքերով»:
Անաիսն անդրադառնալով իր հասցեին հնչած վատ մեկնաբանություններին, նշեց, որ դրանց լուրջ չի վերաբերվում, ֆեյք էջեր են, որոնք գումարի դիմաց են այդ ամենն անում:
«Խոսում եմ Արարատից, ասում են՝ դու ինչ իրավունք ունես Արարատից խոսելու, կամ՝ քեզ ո՞վ է ասել, որ Տիգրանաշենը մերն է, պետք լինի կտանք և նմանատիպ վատ մեկանաբանություններ են ինձ գրում:
Ես այսօր՝ իմ 36-ամյակի առթիվ երազանք եմ պահել, որ մի օր ամբողջական Հայաստանում ապրեմ, երազանքս կատարվի ու մի օր նորից հայկական Արցախ վերադառնամ: Ես կարծում եմ, ամեն նորմալ հայի երազանքը դա պիտի լինի»,- ամփոփեց Անաիս Սարդարյանը: