Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաները բերվել են մարտական պատրաստության
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի տարածքում գտնվող ԱՄՆ մի շարք ռազմաբազաներ բերվել են մարտական պատրաստության: Դա տեղի է ունեցել հունիսի 29-ին և 30-ին:
Ռազմաբազաների ուժային պաշտպանության մակարդակը բարձրացվել է երկրորդ աստիճանի՝ կապված այն մտավախությունների հետ, որ ամերիկյան զորքերը կամ բազաները կարող են ենթարկվել ահաբեկչական հարձակման: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Այս ռազմակայաններում, ներառյալ ԱՄՆ բանակի Շտուտգարտի կայազորը, որտեղ տեղակայված է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (USEUCOM), հունիսի 30-ին զինված ուժերի պաշտպանությունը հասցվել է «Չառլի» մակարդակի։ Ըստ ԱՄՆ բանակի՝ այս մակարդակն օգտագործվում է «երբ միջադեպ է տեղի ունենում կամ կա հետախուզական տեղեկատվություն, որը վկայում է ռազմական անձնակազմի կամ բազաների վրա հարձակման կամ ահաբեկչության հավանականությունը»:
CNN-ի աղբյուրներից մեկը, որը գտնվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաներից մեկում, ընդգծել է, որ սպառնալիքի այս մակարդակն իրենց մոտ չէր հայտարարվել «առնվազն 10 տարի»։
«Դա նշանակում է, որ զինվորականները տեղյակ են ակտիվ սպառնալիքի մասին», - ասել է նա:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության խոսնակ Դեն Դեյը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ հրամանատարությունը «շարունակաբար գնահատում է բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են արտասահմանում ամերիկացի զինվորականների անվտանգության վրա»: