Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
ОБЩЕСТВОMoody's Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն:
Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի և շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ:
Moody's գործակալությունը նաև հաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականի (BCA) և ճշգրտված ՎԲԳ-ի b3 մակարդակը, NP ազգային և արտարժույթով կարճաժամկետ ավանդների վարկանիշները, կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CRRs) վարկանիշի B2/NP և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CR) գնահատականի B2(cr)//NP (cr) մակարդակները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



