ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈԻԼԻՍԻ). Վերջին համագումարը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը, հայտնի գրողի ինքնասպանությունը. «Փաստ»
ОБЩЕСТВО![ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈԻԼԻՍԻ). Վերջին համագումարը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը, հայտնի գրողի ինքնասպանությունը. «Փաստ»](/timthumb.php?src=disc/02-07-24/e187b63f7979357365d9b6eda796e2ad.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Սպորտային լրագրողի միջազգային օր, Ղազախստան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Նորվեգիա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Հարկային աշխատողների օր, Ուզբեկստան՝ Գերբի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1729 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցին։
1833– վախճանվել է բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը:
1921- Թիֆլիսում սկսվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը Անդրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով:
1993 – վախճանվել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը:
2001- Ստեփանակերտում սկսվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը:
2005- տեղի է ունեցել Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը: Առաջին զանգը կատարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2008-Հյուսիսային պողոտա ներխուժած թվով շուրջ 20 տղամարդ վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել են այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցել են ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»:
2010- Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովը:
2011-Գյումրիում մեկնարկել են ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին նվիրված օրերը:
2015- «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայից հեռանալուց օրեր անց՝ կեսգիշերին, պողոտայում ձևավորվել է բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։
2018-Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները խանգարել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ շարունակել հանքի կառուցման աշխատանքները:
ԱՇԽԱՐՀ
1499 -Ամերիգո Վեսպուչին հայտնաբերել է Ամազոնի դելտան:
1566-վախճանվել է ֆրանսիացի գրող, բժիշկ, ալքիմիկ և պայծառատես Նոստրադամուսը:
1778- վախճանվել է ֆրանսիացի գրող, մտածող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան Ժակ Ռուսոն:
1830–Աֆրիկայից ԱՄՆ ստրկության համար տեղափոխվող սևամորթները գրավել են «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
1853- ռուսական բանակն անցել է Պրուտ գետը, սկսվել է Ղրիմի պատերազմը:
1860– հիմնադրվել է Վլադիվոստոկ քաղաքը:
1900 - Փարիզում տեղի է ունեցել Օլիմպիական 2-րդ խաղերի բացումը:
1922-ծնվել է ֆրանսիացի մոդելիեր Պիեռ Կարդենը:
1925-ծնվել է Կոնգոյի Հանրապետության առաջին վարչապետ և ազգային հերոս Պատրիս Լումումբան:
1942 –վախճանվել է ռուս խորհրդային գրող Եվգենի Պետրովը («Ոսկե հորթի» և «12 աթոռի» համահեղինակ):
1961– ինքնասպան է եղել ամերիկացի ականավոր գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը:
1977- վախճանվել է ազգությամբ ռուս, ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ Վլադիմիր Նաբոկովը:
1989-վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն:
1990-աշխատանքն է սկսել ԽՄԿԿ վերջին՝ 28-րդ համագումարը:
1994– սպանվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը ֆուտբոլի աշխարհի
1994 թվականի առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:
1996 –Դնեպրոձերժինսկում տրամվայի վթարի արդյունքում զոհվել է 34 մարդ:
1997– սկսվել է Ասիական ֆինանսական ճգնաժամը:
1999 –վախճանվել է ամերիկացի գրող, «Կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն:
2002– ամերիկացի Սթիվ Ֆոսետն ավարտել է իր օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
2011-Մոնակոյում կայացել է թագաժառանգ Ալբերտ 2-րդի և Շարլին Ուիտտստոկի ամուսնությունը:
2022 - վախճանվել է խորհրդային և ռուսական նկարիչ և ռեժիսոր Լեոնիդ Շվարցմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
![](/timthumb.php?src=disc/05-07-24/9f3690df4ff0c357210b7aab8aebd82c.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/47512fa3465e03638e5830840c878472.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/2e9b8b05ed415bf790a90b35f0b14d75.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/107b19bfd381b6d0dbe1cd4533ef6003.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/d9c095fb7e26d247fd4dc081c68ff52a.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/ff68e8167826e5d12213db28fe1290fc.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/956ce52899cfd6f6bb4248f0047502df.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/a6c831e0a25ebc07e566b328336b6ec0.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/ed3b0208e403b0174ee254af5bdf4093.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/dd634dc0a989a845b3fb5e69e608a3c0.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/489c37e65cefdcd6dbbf692461a0cf0d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/89d7ba046f61be9bb8ee45eeed1ad15b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/98add58e77200ce4b38317e47299b32b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/3abfaed6d43bac6137ca94fcdabf7be8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/86d75879826f81fd7fd395dd0bb0f4d5.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/407f968d90113c2e4a5edf1e82d15314.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/31f5f1f0c9012850bfb2faa484cbfbc0.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/df2ba90c64ad2dd674568dd445fa9747.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/8d7d166eeca0126e2f9a751cde3c962c.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/591059f76f3d0e5d8f8fc6607a1926bd.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/6f139817bdadffd01731e4112d1a94b5.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/05-07-24/e27ffe588dad26746f36e520517c3930.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/ac44a9578c6349070a55ac6be74c9556.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/75d7e568de1585d7a59fccb0ed0aebd0.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/6413ef4a5a5eac096a15e10df32fb104.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/1f73513df5f7d9960d0e39a25b88e763.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/c5a3a296190c91573860a896c09ddd12.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/c75d9de038225150adc621809e7b3bcc.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/d14fa2a8bcf7f2d645e221d29ab7cc68.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/2b6d2ed0367a6174e360e5ff93ab6cef.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/eff851f53e9052566e43910194a91ef6.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/92f4f071182abe2c1b4fd8d379744fa7.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/f29a9d872b01e298a11f3bd6738bff2f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/2cf5e32cb7441c29d649b020784bf75b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/70f3a4e718c0049b845c2d04c4618632.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/dc3fe6c4a88a7850a5c04aeec100ee63.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/d289d637c94e3507eaef450bcdba39aa.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/e5ddc90e813f94d9764ed394426755b6.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/6c568318894ab23946bde0505cc2dba0.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/05dc24f90ca293c96e8415ed792b7e28.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/15ccf9afb90d506fe576b61c7715d593.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/7b045d72c3d469ed3fc554260b720851.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/c52d24f64222bd7568112b9705ae09ac.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/06afba8f6838602b7214e8e27405255a.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/04-07-24/7f8f5d5263a56c2e14802729a7d7b7d1.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/03-07-24/a7234acc6f2db37fb650c7ba7653303f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/03-07-24/457a921b161eb3f1ab1a700ab24d1041.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/03-07-24/f484c1adf69b209351d973d21ace18c9.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/03-07-24/de8b1119c90e18129271b0c95e06255e.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/03-07-24/8b36e36d974a42274685250b6461486d.jpg&w=60&h=60)
![](banners/acba.gif)
![](banners/venus.jpg?v3sd2s)