«Ծամոնի թղթերը կախում էինք լարի վրա ու բակում ճամբար էինք խաղում». Ելենա Արշակյանի մանկության դրվագներից
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է ռեժիսոր Ելենա Արշակյանի մանկության հուշերին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
-Մանկության վախերը:
-Տատիկիս գյուղը գտնվում էր Հոկտեմբերյանի Արաքս գյուղում, հողամաս ունեինք, որտեղ առու էր հոսում: Մի անգամ հորեղբորս երեխաների հետ խաղում էինք, նրանք ինձ հետ չար կատակ արեցին: Ես մտա այդ ցեխոտ առվակի մեջ լողալու, մտա փոքրիկ կամրջի տակ, նրանք 2 կողմից փակեցին այն ու ես մնացել էի կամրջի տակ, ջուրը բարձրացել էր, ես էլ լողալ չգիտեի: Մինչ այսօր, երբ մտնում եմ կամրջի տակ ինձ մոտ տագնապ է սկսվում ու տպավորություն է, որ այդտեղից չեմ կարողանա դուրս գալ: Այդ վախը մանկությունից բերել եմ հասուն տարիք:
-Առաջին սերը:
-Դպրոցում էի՝ 13 տարեկանում, անունը ամաչում եմ ասել:
-Ամենասիրելի խաղալիքը:
-Պապիկս ինձ օլիմպիական արջուկ էր նվիրել:
-Դպրոցում վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:
-Այո, իմ դասարանի տղաներից մեկին էի ծեծել:
-Բուլինգի ենթարկվե՞լ եք:
-Դպրոցական տարիքում չեմ էլ հասկացել բուլինգն ինչ է, բայց կարծում եմ՝ ոչ:
-Դպրոցում չսիրած առարկան:
-Մաթեմատիկան:
-Չսիրած ուտելիքը:
-Լոբով ապուր:
-Սիրած խաղը:
-Ճամբար: Ծամոնի թղթերը կախում էինք լարի վրա ու բակում ճամբար էինք խաղում:
-Ցոգոլ գողացե՞լ եք:
-Ոչ, որովհետև մենք ապրում էինք սեփական տանը ու մեզանից էին գողանում:
-Ամենավառ հուշերը մանկության հետ կապված:
-Հայրական տունը հրդահ էր բռնկվել և ես տանն էի այդ ժամանակ, ամենավատ հուշերից է:
Հեղինակ՝ Անի Մնացականյան