Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դիմանալու չի. Ավետիք Իշխանյան

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չնայած ինքս ինձ խոսք էի տվել այլևս հոդված չգրել, բայց չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ։ Չեմ հասկանում, մի՞թե կարելի է այդ աստիճան՝ լավագույն դեպքում անտարբեր, կամ ատելությամբ լցված լինել հայրենակից արցախցիների նկատմամբ։ Այն, ինչ կատարվում է արցախցիների հետ, այլ բացատրություն չունի։ Պարզվում է, որ արցախցիների տեղահանությունից դեռ մեկ տարի չլրացած՝ Հայաստանն արդեն լքել են ավելի քան 10 000 արցախցիներ։ Արցախցիների այս կրկնակի արտագաղթի պատճառներն են ոչ միայն իշխանության բացահայտ թշնամական, նաև չեմ բացառում, այլև համոզված եմ՝ Հայաստանի բնակչության մեծամասնության, կամ անտարբեր կամ բացասական վերաբերմունքը իրենց տառապած հայրենակիցների նկատմամբ: Վարչապետ կոչեցյալի ուղղակի ցուցումներով, նրան հավատարիմ, մարդկային դեմքը կորցրած չմարդները (ամենայն հավանականությամբ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ինչպես Սամվել Վարդանյանի դեպքում) դաժան ծեծի են ենթարկում արցախցիներին: Իսկ ի՞նչ կասեք Արցախի քաղաքապետերին մեղադրանքներ առաջադրելու, կալանավորելու, Արցախի ներկայացուցչության վրա վայրենի հարձակման մասին։ Փաստորեն, վարչապետ կոչեցյալը ոչ միայն համաձայնել է, որ իր «բարեկիրթ» գործընկերը գերեվարի Արցախի նախկին ղեկավարներին, այլ ցինիկաբար շարունակում է կատարել երկկողմ պայմանավորվածությունը։ Այլ բացատրություն չունեմ՝ կամ անթաքույց ատելություն արցախցիների նկատմամբ («մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), կամ պայմանավորվածություն թշնամու հետ։ Ամենայն հավանականությամբ և՛ և՛։ Բայց արդյոք այդ ատելությունը դրսևորվում է միայն արցախցիների՞ նկատմամբ։ Հիմնականում՝ այո, բայց նաև բոլոր նրանց, ովքեր իր հպատակները չեն։ Այն չի նշանակում, որ վարչապետ կոչեցյալն իր հպատակներին սիրում է։ Ո՛չ, նա մնացած բոլորին արհամարհում է ու նվաստացնում։ Նա հաճույք է ստանում իր կողմից ատելի գործիչներին ու մարդկանց խոշտանգելուց, ինչպես նաև հպատակներին նվաստացնելուց։

Ինչ վերաբերում է իրեն հավատարիմ ստրուկ պատգամավոր-նախարարներին, ապա դրանք վարչապետ կոչեցյալի համար ընդամենը բութ գործիքներ են՝ զուրկ մարդկային, ազգային արժանապատվությունից, որոնք նրան ծնկաչոք երկրպագում են միայն ու միայն հանուն փողի, անկախ այդ փողի ծագումից, այն կլինի թուրքա-ադրբեջանական, թե թմրամիջոցների վաճառքից (ի դեպ , ազգովին մոռացանք կոկաինի գործը)։ Նրանք բոլորը, իրենց ստրկատիրոջ հետ, զուրկ են մարդկային տարրական հատկություններից՝ գթասրտություն, խիղճ, կարեկցանք։ Այդ մասին է վկայում նաև, որ վարչապետ կոչեցյալին ու նրա հավատարիմ ստրուկներին բացարձակապես չեն հետաքրքրում Բաքվի զնդաններում տառապող մեր գերիների և Արցախի ղեկավար-պատանդների ճակատագրերը։ Չմոռանանք նաև տնազուրկ եղած կիրանցիներին, թշնամու թիրախում գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Եվ ինչպես 2021 թվականին, երբ դեռ թարմ էին պարտության վերքերը, այնպես էլ այս տարի, Արցախի ցեղասպանության մեկ տարին չլրացած, ուղղակի ապշում ես, տեսնելով քպ-ականների տարածած տարաբնույթ, ուրախ-զվարթ խնջույքների լուսանկարները։ Եվ ինչպես նույն 2021 թվականին Հունաստանի լողափներից, այնպես էլ այժմ Իսպանիայից ԱԺ խոսնակը տարածում է իր երջանիկ հանգստի լուսանկարները՝ բառի բուն իմաստով թքած ունենալով ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Ամենացավալին այն է, որ իրականում մենք բոլորս այս ամենը հանդուրժում ենք։ Այլ բացատրություն գոյություն չունի։ Մի քանի օրինակներ այլ, այսպես կոչված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներից։ Հիշում եմ, տարիներ առաջ Հունաստանում ոստիկանական բաժանմունքում զոհվել էր 12-ամյա մի պատանի։ Ողջ Հունաստանը ոտքի կանգնեց և այո՛ ոչ խաղաղ, ագրեսիվ հակակառավարական ցույցերով հասան կառավարության հրաժարականին։ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը մեծացնելու օրենքի նախագծի դեմ դուրս եկան միլիոնավոր քաղաքացիներ, բոլոր քաղաքներում։ Ցուցարարները քանդուքարափ էին անում ամեն ինչ՝ խանութներ, ավտոմեքենաներ։ Եվ վերջապես, Իսրայելում 100 000-ավոր քաղաքացիներ իրենց իշխանությունից պահանջում են վերադարձնել հրեա պատանդներին, ինչպես նաև կառավարության հրաժարականը։ Բնականաբար, ցուցարարների գերակշիռ մասը պատանդ-ազգական չուներ, բայց հրեաների համար բոլոր հրեաները հարազատներ են։ Իսկ մե՞նք․․ Իսկ մենք կարծես մոռացել ենք Արցախի կորուստը, ոչ միայն իրենց հոգսերով միայնակ ենք թողել արցախցիներին, այլ հազարավոր զոհվածների հարազատներին և ուրախությամբ մասնակցում ու վայելում ենք Գինու փառատոնը, պատրաստվում մեկնել ամառային հանգստի։ Այլ, ցանկացած երկրում, ոչ միայն պարտությունը, հայրենի տարածքների կորուստը, թշնամու զնդաններում գերիների տառապանքը, այլ Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի ողբերգական մահերը, Ապարանում 3 երիտասարդների սպանությունը, 15 զինծառայողների ողջակիզումը, պատճառ կհանդիսանային, որ ողջ ժողովուրդը, բոլոր բնակավայրերում ոտքի կանգներ և վռնդեր, մեղմ ասած՝ ապիկար իշխանությանը։ Այս ամենի դեմ պայքարի ելան ընդամենը մի քանի տասնյակ հազարներ, իհարկե, միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ 2021 թվականից սկիզբ առած ընդդիմադիր տարբեր ձևաչափերով շարժումների անհաջողության պատճառներն, իմ կարծիքով շարժման ղեկավարների մեծ մասի իրական ցավ չապրելն էր, ինչպես նաև վճռականության բացակայությունը՝ քողարկված «միայն սահմանադրական ճանապարհով» դատարկ խոսքերով։ Հարց է առաջանում, արդյոք հայ ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ անտարբե՞ր է մերձավորի ցավին, թե՞ ուղղակի վախկոտ է ու խեղճուկրակ։ Համոզված պնդում եմ՝ և՛ և՛։ Այժմ անկեղծանամ։ Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ը և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո իմ կյանքը փլուզվեց։ Վերանայեցի ողջ անցած տարիներս։ Փաստորեն, անիմաստ եղավ « Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց Համազգային Շարժման ստեղծումը, հետևաբար և իմ անդամակցությունը այդ կառույցներին։ Վերանայեցի իմ հարաբերությունները ու սաստիկ հիասթափվեցի իմ արդեն նախկին գործընկերներից, որոնք հիմնականում շարունակում են կրծքով պաշտպանել Արցախն ուրացած, հայրենի տարածքները վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։ Հիասթափվեցի նաև հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունից, որ հանդուրժում են համազգային նվաստացումը։Այս ամենը քայքայեց առողջությունս․․․ Բնականաբար, ընթերցողի մոտ հարց կծագի․ «Է, դու լինեիր այդ վճռական ընդդիմադիր գործիչը»։Ընդունում եմ մեղադրանքը, չնայած իմ «քաշով» փորձել եմ լինել վճռական։ Ակտիվ մասնակցել եմ բոլոր ընդդիմադիր շարժումներին, կոչ արել շարժման ղեկավարներին լինել վճռական, երկու անգամ բերման եմ ենթարկվել։ Տարբեր հանդիպումներ եմ ունեցել ընդդիմադիր գործիչների հետ, փորձելով բոլորին համախմբել։ Ցավոք, փորձերն անհաջողության են մատնվել։ Պատճառները տարբեր են, կամ փոխադարձ վստահության պակաս, կամ ՝ չզարմանաք, զրուցակիցներս հետաքրքրվում էին, թե արդյոք ես ունե՞մ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Անկեղծանամ, ես միակ անդամն եմ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի, որ հրաժարվել եմ տարբեր պաշտոններից և բացի նեղությունից՝ ոչ մի անձնական օգուտ չեմ ակնկալել և ստացել։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ անդամ, «Մաշտոց» միավորման նախագահ՝ աշխատել եմ միայն էնտուզիազմով, առանց դրամական փոխհատուցման։ Նույնը «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» դեպքում, մինչև 2001 թվականը, երբ ՄԱԿ-ի գրասենյակից առաջարկեցին տրամադրել դրամաշնորհ («Հայաստանի հելսինկյան կոմիտեն» գրանցվել է 1995 թվականին)։ Դրանից հետո մինչև 2021 թվականը, կոմիտեն տարբեր միջազգային կազմակերպություններից ստացել է դրամաշնորհներ։ Սակայն 2018 թվականին արդեն զգացի, որ ինչ որ բան փոխվել է։ Չէի սխալվել, տարեցտարի կոմիտեն զրկվեց բոլոր դրամաշնորհներից, իմ կողմից իշխանությանը քննադատելու պատճառով։ Բայց, ներեցեք, հանուն փողի ինքս ինձ չէի կարող դավաճանել։ Այնուամենայնիվ, զղջում եմ, որ չեմ եղել ավելի վճռական, անձնազոհ. թքած, թե անձամբ ինձ հետ ինչ էր լինելու և գոնե Արցախի ցեղասպանությունը չէի տեսնի․․․ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира