Վահան Բաբայանը ցանկացել է դուրս գալ ԲՀԿ-ից, ի՞նչն է նրան հետ պահել
ПОЛИТИКА«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ամանորի տներից առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից, նաեւ՝ դուրս գալ այդ կուսակցությունից:
Ըստ «ՉԻ» աղբյուրների, նա այդ քայլին է գնացել կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով: Սակայն Վ. Բաբայանը նույնքան արագ փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա կազմելու հեռանկար է նշմարվում:
Իշխանության ներսում տեղ գրավելու հեռանկարը Բաբայանին միանգամից մոռացության է մատնել նեղացածությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



