«Կուզեի ավելի հանգիստ լինել, շուտ եմ տագնապի մեջ ընկնում». բլից հարցեր Էլեն Սաֆարյանին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի, դերասանուհի Էլեն Սաֆարյանը:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
-Մնալ լավ մարդ:
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե՞ նեղացնում:
-Նեղանում:
-Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս:
-Հաստատուն, ոչ փոփոխական, հավատարիմ:
-Հանգիստ ընկերների՞, թե՞ ընտանիքի հետ:
-Երկուսն էլ կարևոր են ու իրենց տեղն ունեն իմ կյանքում:
-Ի՞նչ իրավիճակ պիտի լինի, որ հունիս դուրս գաք:
-Երբ ես ուշադիր լսում եմ դիմացինիս, բայց իմ խոսելու ժամանակ ընդհատում են ինձ ու ուշադիր չեն լսում:
-Ֆոբիաներ ունե՞ք:
-Արախնոֆոբիա ունեմ՝ վախ սարդերից, և տրիպոֆոբիա՝ վախ կետերից, անցքերից ու նմանատիպ պատկերներից:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Աբովյան փողոցը:
-Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:
-Այս ամառ հնարավոր չէ կազմակերպել, քանի որ նկարահանումները շատ են:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք, եթե հնարավոր լիներ:
-Կուզեի ավելի հանգիստ լինել, շուտ եմ տագնապի մեջ ընկնում:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին:
-Գոռոզ եմ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Չհասցնել հասնել այն կետին, որի մասին երազում եմ: Վախենում եմ չհասցնել լիարժեք ապրել:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Մաքսիմալ վայելել պահը, ունենալով նպատակներ՝ չմոռանալ ներկայի մասին:
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:
-Մեծ փոփոխություն չի եղել, միայն այն, որ ավելի լիարժեք եմ ինձ զգում ու երջանիկ եմ, որ անում եմ այն, ինչ սիրում եմ:
-Ի՞նչ տարօրինակ սովորություն ունեք:
-Երբեք առանց ականջակալ չեմ կարողանում տանից դուրս գալ: