Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մխիթարյան. Նախորդ մրցաշրջանից հետո չէի սպասում, որ Տուխելին կհաջողվի վերադարձնել ինձ նախկին խաղամակարդակին

СПОРТ

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում իր ելույթների, գլխավոր մարզիչ Թոմաս Տուխել հետ հարաբերությունների, նախորդ մրցաշրջանի եւ ընդհանրապես «Բորուսիայի» մասին պատմել է գերմանական «Deutsche Welle» հեռուստառադիոընկերության հետ զրույցում:

Ընթացիկ խաղաշրջանի 29 պաշտոնական խաղում Մխիթարյանը դարձել է 15 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ:

-Նախորդ մրցաշրջանի հետ համեմատ այս մրցաշրջանում, կարծես թե, ամբողջովին այլ տրամադրվածություն ունեք: Ինչպե՞ս է Ձեր գործերը:

-Այո, ճիշտ է: Վերջին մրցաշրջանում տրամադրությունը լիովին հակադարձ էր: Մենք հաճախ էինք պարտվում եւ դրությունը լարված էր: Սակայն այս խաղաշրջանում գործերը շատ ավելի լավ են ընթանում: Մենք լավ մարզավիճակում ենք եւ ցանկանում ենք շարունակել արդյունավետ ելույթները: Այնպես որ ես երջանիկ եմ: 

-Դուք դարձաք «Բորուսիայի» պատմության ամենաթանկարժեք նորեկը: Սակայն խաղադաշտում ամեն ինչ այդքան էլ հարթ չընթացավ: Ինչո՞ւ:

-Ոչ միայն իմ խաղը, այլեւ ողջ թիմինը չէր ստացվում: Յուրաքանչյուրը աշխատում էր, սակայն մենք չէինք կարողանում դրված նպատակների համար հավաքել անհրաժեշտ միավորներ: Առաջին շրջանից հետո մենք ընկել էինք մրցաշրջանային աղյուսակի անդունդը, ինչը սարսափելի էր մեզ համար: Երկրորդ շրջանում կարողացանք գտնել մեր խաղը եւ վաստակեցինք անհրաժեշտ միավորներ: Մեր բախտը մի քիչ բերեց եւ հայտնվեցինք Եվրոպա լիգայում: Այս տարի, կարելի է ասել, առաջին շրջանը լավ անկացրեցինք: Պայքարում ենք բոլոր ճակատներում՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում, Բունդեսլիգայում, Եվրոպա լիգայում մրցելու ենք «Պորտուի» հետ: Ամեն ինչ կանենք, որպեսզի շարունակենք լավ ելույթները:

-Այս ամենը թիմի լավ խաղի արդյունք է, թե՞ ձեր վստահ խաղի:

-Իհարկե, կարծում եմ, որ հրաշալի է՝ կարողանում եմ բազմաթիվ գոլեր եւ գոլային փոխանցումներ հեղինակել: Սակայն ոչ միայն ես, այլեւ՝ ողջ թիմը հիասքանչ է խաղում: Այս մրցաշրջանում արդյունքները կարող են իսկապես տպավորիչ լինել:

- Ընթացիկ մրցաշրջանի խաղերում ավելի շատ գոլային փոխանցումներ եւ գոլեր եք խփել, քան անցած ողջ մրցաշրջանի ընթացքում: Ձեզ խաղում փոփոխությունը ձեզ գոհացնո՞ւմ է: Ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր խաղային աճը: 

-Պարզապես վերջին մրցաշրջանում այնքան էլ լավ չէի խաղում: Ողջ մրցաշրջանի ընթացքում խփել էի 5-6 գոլ եւ կատարել 7 գոլային փոխանցում: Այս խաղաշրջանում, հենց առաջին խաղերը, շատ կարեւոր էին ինձ համար, քանի որ կրկին վստահություն զգացի, որ կարող եմ գոլեր խփել եւ գոլային փոխանցումներ կատարել:

-Անցած մրցաշրջանի վերջնամասում քննարկվում էր Դորտմունդը լքելու հնարավոր տարբերակը: Սակայն հայտնվեց Թոմաս Տուխելը, տեղի ունեցավ այսպես կոչված «հանրահայտ հեռախոսզանգը»: Ճի՞շտ էր, որ նա խորհուրդ տվեց մնալ թիմում մինչ իր գլխավորությամբ առաջին մարզումը:

-Ես նրան առաջին անգամ հանդիպեցի մարտին եւ նա ինձ համոզեց թիմում մնալ: Ես նույնպես ցանկանում էի մնալ, քանի որ մարդկանց պետք է ապացուցեի, որ արժանի եմ այստեղ խաղալ:

-Ակնհայտ է, որ Թոմաս Տուխելը գիտեր՝ ինչպես բարձրացնել ձեր խաղամակարդակը: Վերջերս իր հետ զրուցեցինք Ձեր մասին, եւ նա իսկապես պատմեց դրական եւ հրաշալի մանրամասներ: Կարել՞ի է ասել, որ խաղացողի եւ մարզչի միջեւ յուրահատուկ հարաբերությունն են հաստատվել:

 

-Այո, իհարկե, մենք շատ լավ հարաբերությունների ենք  հաստատել, եւ ես երջանիկ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն եմ ստացել: Նա ինձ առաջին հանդիպման ժամանակ ասեց, որ կկարողանա ինձ վերադարձնել ամենաբարձր խաղամակարդակի: Իսկապես, հենց սկզբից չէր հավատում, որ նա կկարողանա ինձ վերափոխել անցած անհաջող մրցաշրջանից հետո: Սակայն նրան հաջողվեց, եւ ես շատ շնորհակալ եմ:

 

Նա վստահություն է ներշնչում, որի կարիքն ունի ցանկացած խաղացող: Բոլոր ֆուտբոլիստների հետ զրուցում է եւ հաղորդակցվող թիմ է ստացվում: Նա շատ է խորհուրդներ տալիս: Ասում է, թե ինչն է լավ ստացվում, ինչը՝ ոչ: Իսկ երբ սկսում ես մտածել նրա խորհուրդների շուրջ, հասկանում ես, որ իրավացի է:

 

-Կկարողանա՞ Տուխելը եւս մեկ անգամ համոզել Ձեզ՝ մնալ ակումբում:
 

-Ինչո՞ւ ոչ: Նրան մեկ անգամ արդեն հաջողվել է: Ինչու պետք է չստացվի երկրորդ անգամ:

 

-Քանի որ կրկին շշուկներ կան, որ դուք կարող եք լքել ակումբը…

 

-Ոչ, դրանք միայն շշուկներ են:

 

-Ի՞նչ եք կարծում՝ «Բորուսիային» ինչ է սպասվում երկրորդ շրջանում: Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք:
 

-Ցանկանում եմ տեսնել թիմին ամենավերեւում: Իհարկե, մեր ցուցադրած խաղով արժանի ենք նվազագույն երկրորդ հորիզոնականի: Մենք պայքարելու ենք, որ կրկին հայտնվենք Չեմպիոնների լիգայում: Ցանկանում ենք հասնել մինչ Գերմանիայի գավաթի եզրափակիչ, իսկ Եվրոպա լիգայում որքան հնարավոր է առաջ գնալ:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%