ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը Հայաստանի իրավասությունն է համարում Մոսկվայում հանրապետության դեսպանի թեկնածության որոշումը և նշանակումը. այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը», - ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ մեր երկիրը շուտով նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Նա այս մասին ասել էր ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,-ասել է նա: